Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Եվրոպա

Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Եվրոպա
21.04.2017 | 16:14

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չեղարկել է ծրագրված այցը Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա և Շվեդիա՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով՝ հայտնում է Sankei Shimbun թերթը։


Նախատեսվում էր, որ ապրիլի 27-28-ը Աբեն կայցելի Ռուսաստան, ապա՝ Մեծ Բրիտանիա, իսկ այնտեղից՝ Հյուսիսային Եվրոպայի երկրներ։ Հաշվի առնելով Կորեական թերակղզում սրվող իրավիճակը, որոշվել է, որ վարչապետի տևական բացակայությունն անցանկալի է արտակարգ իրավիճակներում կառավարման տեսանկյունից։ Եվրոպական այցերի ծրագիրը որոշվել է կրճատել, Ռուսաստան և Մեծ Բրիտանիա այցի հետ կապված փոփոխություններ չկան։

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ